Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կին. ինտիմ

Ինտիմ կյանքը և ինտելեկտուալ մակարդակը

Ինտիմ կյանքը և ինտելեկտուալ մակարդակը

Ամերիկացի գիտնականները գտել են ինտիմ կյանքի եւս մեկ դրական հատկություն: Պարզվում է, սեռական  մերձեցումն օգնում է ո՛չ միայն սթրեսի դեմ պայքարում, այլ նաեւ բարձացնում է ինտելկտուալ մակարդակը:

 

Հոգեբանները պնդում են, որ սիրով զբաղվելը կարող է բարձրացնել ինտելկտուալ մակարդակը: Նոր գիտական աշխատանքի արդյուքները լրացնում են նախորդներին, որոնք ապացուցում էին սեքսի օգտակարությունը:

 

Մկների վրա կատարված վերջին փորձերը ցույց են տվել, որ ավելանում է ուղեղի երկարատեւ հիշողության համար պատասխանատու հատվածի նեյրոնների քանակը:

 

Ընդ որում, դադարի դեպքում մկների մոտ նեյրոնների քանակը նվազում էր, պնդում են Մերիլենդի նահանգի համալսարանի հոգեբաբանները:

 

«Մենք հայտնաբերել ենք, որ փորձի ընթացքում ավելացած նեյրոնների թիվը նվազում էր, երբ մկները երկար ժամանակ սեռական ակտիվություն չէին դրսեւորում»,- ասել են նրանք:

 

Սեռական ակտիվությունն ուղեղի հատվածները հարստացնում է թթվածնով: Նեյրոնները բջիջների հատուկ տեսակներ են, որոնք ընկած են նյարդային համակարգի հիմքում:

 

Նմանատիպ եզրակացության են հանգել նաեւ Հարավային Կորեայի Կոնկուկի համալսարանի հետազոտողները:

 

Սեռական ակտիվությամբ տարեց զույգերն ավելի հազվադեպ են տառապում ծերունական սակավամտությոնից, որը կապված է հենց հիպոկամպի հետ:

 

Նշենք, որ ավելի վաղ գիտնականներն ապացուցել էին, որ սեքսը կարող է ո՛չ միայն բարելավել հուզական վիճակը, այլեւ դրական ազդել ֆիզիկական առողջության վրա, մասնավորապես, պաշտպանել քաղցկեղից, մարզել սիրտը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. navsegda.mirtesen.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ